Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները

Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները


 

Հայկական ժամանակ․ Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին:


 


Այս մասին հայտնել է դեսպանությունը։


 


Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները:


 


Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment