Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր է բորբոքել ՔՊ-ում, և իշխանականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի հովանավորչությամբ ու ցուցումով է ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում։

Ներիշխանական ընդվզումը երեկ իր դրսևորումն ունեցավ․ Փաշինյանը հրապարակավ փորձեց արդարանալ Հայկ Սարգսյանի հարցում, բայց ավելի անհարմար վիճակում հայտնվեց։ Օրինակ՝ ասաց, թե Հայկ Սարգսյանը դեռ 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել: Եթե այդպես է, ինչո՞ւ է նա երկու ժամկետ պատգամավոր ընտրվել, ինչո՞ւ են նրան թույլ տվել Սևանի ափին փողաբեր բիզնես հիմնել, ինչո՞ւ են աչք փակել նրա թանկարժեք մեքենայի, տարբեր բիզնեսներում ներգրավվածության, քրեական հեղինակությունների հետ կապերի և այլնի վրա, և միայն հիմա, երբ Սարգսյանը բացահայտումներ է անում, նոր այդ մասին բարձրաձայնում է։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականներին Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը և Շիշ բռնողի վերաբերյալ հայտարարություններով, հարցազրույցներով հանդես գալ: Իսկ Փաշինյանը երեկ ուղիղ սպառնաց, որ նա բանտում պետք է հայտնվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում


Leave a Comment