
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագա դատավորները, դատախազները և քննիչները պետք է հատուկ վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին, որպեսզի գիտակցեն, որ իրենց որոշումները մարդկային ճակատագրերի մասին են, հակառակ պարագայում նրանք դառնում են Շահվերդյան Մանվելներ։
Մատթեոսի Ավետարանում մեկ նախադասությամբ գրված է մարդկային կյանքը ճշմարիտ ապրելու բացարձակ կանոնը․ «Որովհետև այն դատաստանով, որով դատում եք, նրանով եք դատվելու, և այն չափով, որով չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար»։ Երբ դուք շեղվում եք այս կանոնից, բումերանգի օրենքով կյանքը ապտակում է ձեր անամոթ երեսին»։
Աղբյուրը` Վարդուհի Սարգսյան