Հայաստանի շրջաններում սեպտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին`արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +29-31 աստիճան, երեկոյան՝ +22-24 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +22-27 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +27-29 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +19-24 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +23-26 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-26 աստիճանի, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային՝ +26-30 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +17-21, նախալեռնային շրջաններում՝ +22-26 աստիճան, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճան։
Արցախում կանխատեսվում 23 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
