Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»։
«Ջրվեժում սկսել են 12 հարկանի շենքի կառուցումը, որը շատ մոտ է 2 հարկանի և 4 հարկանի շենքերին․ սա
Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունների անարխիայի ևս մեկ օրինակ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է Զարոկյանը։