«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց

«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց

«Մի կողմից իշխանության ճնշումն է, մյուս կողմից պաշտոնը պահպանել ու ցանկությունն է․ հանդիպել են և «սիրել են մեկմեկու», երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են։ Նիկոլ Փաշինյանը իբրև թե հեղափոխական իդեալներ կային, որոնց դավաճանել է, Առուշանյանն էլ ինչ-որ «պանյատաներ» կան, որոնց դավաճանել է։ Բայց դա թող անեն առանց ձևականությունների․․․ Եթե հաճույք եք ստանում, էլ «կուսությունից զրկվելուց» ձևեր թափե՞լը որն է, տղամարդավարի՛ արեք»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՔՊ-ն դաշինք է կազմելու այն կուսակցության հետ, որով Գորիսի համայնքապետի պաշտոնում առաջադրելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը

«Այսինքն՝ Առուշանյանը պետք է ուղղակի ՔՊ ցուցակով գնար ընտրությունների, ժավել է քսել վրան, որ չերևա՞։ Այստեղ քաղաքական բան մի՛ փնտրեք, կոնյուկտուրային ամուսնություն է։ Վաղն էլ քաղաքական իրավիճակ կփոխվի, էլի Առուշը կասի՝ ես հանուն Գորիսի ժողովրդի և բարեկեցության ընդունում եմ այլ դաշինք»,- հավելեց Սուրենյանցը։

Leave a Comment