ՌԴ Արխանգելսկի մարզի Խոլմոգորիի շրջանում բեռնատարի, միկրոավտոբուսի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանային գլխավոր վարչությունից։
«Տեղի է ունեցել երեք տրանսպորտային միջոցի՝ «Կամազ» բեռնատարի, միկրոավտոբուսի և մարդատար ավտոմեքենայի բախում… Զոհվել է 12 մարդ», – հայտնել է գործակալության աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Պրիմորսկի և Խոլմոգորիի շրջանների սահմանագծին։
