Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել


Միջազգային


Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել, այրվել է միգրանտների 42 ինքնաշեն կացարան և 8 ավտոմեքենա:


Հրդեհը բռնկվել է գիշերը՝ Սեուտայի արդյունաբերական պահեստների տարածքում, որտեղ բնակվում են Մարոկկոյից ժամանած միգրանտներ։


Հրդեհի հետևանքով այրվել է նաև 4 բեռնարկղ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։


 


Leave a Comment