Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակում Հայաստանի նախաձեռնություններին, որոնք միտված են բնապահպանական դրական խթանների ընդլայնմանը, տարածքային պահպանության արդյունավետ միջոցների շուրջ փորձի փոխանակման խթանմանը, նոր տեխնոլոգիաների միջոցով կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի զարգացմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ էկոհամակարգերի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Եզրափակելով՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային գործընկերների հետ՝ Երևանում COP17-ի շրջանակում հավակնոտ, ապագային միտված և գործնական արդյունքների ապահովման նպատակով: