Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել

Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել

Լիբանանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»։

Leave a Comment