Ուկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել Ռուսաստանին


Միջազգային


Ուկրաինան արդեն առաջիկա շաբաթներին կարող է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ կիրառել նոր տակտիկական բալիստիկ FP-7 հրթիռները:

Այս մասին հայտարարել է մշակող ընկերության՝ Fire Point-ի ղեկավար Իրինա Տերեխը։

Նրա խոսքով՝ մինչև 200 կմ հեռահարությամբ և մինչև 150 կգ մարտական գլխիկով հրթիռն անցել է փորձարկումների երկու փուլ և պատրաստվում է մարտական կիրառման։

Fire Point-ը նաև փորձարկում է մինչև 850 կմ գործողության շառավղով հեռահար FP-9 հրթիռը։

Ընկերությունում չեն բացառում, որ փորձարկումների հաջորդ փուլը փաստացի կարող է անցկացվել մարտական պայմաններում՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։


Leave a Comment