Լիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներ


Հասարակություն


Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները:


Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


Leave a Comment