Ադրբեջանում հավատարմագրված 150 դիվանագետ այցելել է օկուպացված Շուշի – armeniatoday.am

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Շուշի՝ Լեռնային Ղարաբաղ երկօրյա այցի շրջանակում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և ինը միջազգային կազմակերպությունից։ Նրանց ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիում պատմաճարտարապետական հուշարձանի բացմանը։

Դիվանագետների այցը տեղի է ունենում Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու շուրջ նոր կառուցապատման մասին տեղեկությունների ֆոնին։ Armenia Today-ն ավելի վաղ գրել էր, որ կառուցապատումը կարող է փակել եկեղեցու տեսարանը և փոխել հուշարձանի շուրջ տեսողական միջավայրը։

Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատերազմից հետո քաղաքը մնացել է Բաքվի վերահսկողության տակ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն։

Leave a Comment