պարտավորեցնել Մեսրոպ Գևորգի Մանուկյանին հրապարակայնորեն, բոլորի համար հասանելի կարգավիճակով (ռեժիմով public), հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակելով հետևյալ տեքստը՝ «Ես՝ Մեսրոպ Մանուկյանս, հրապակայնորեն հերքում եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ օգտահաշվի միջոցով 2026 թվականի հունվարի 08-ին հրապարակված՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» վերտառությամբ տեսանյութում Գրիգոր Տեր- Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող և զրպարտություն պարունակող բոլոր փաստերն ու տվյալները, մասնավորապես այն, որ նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»:
Պատասխանող Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել ընդհանուր 300,000 դրամ (յուրաքանչյուրին 150,000 ՀՀ դրամ)՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։
Պատասխանող Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 29,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
Կարդացել են
անգամ