Ադրբեջանը նախատեսում է Հայաստանի հարավով էլեկտրահաղորդման գիծ անցկացնել դեպի Թուրքիա

Ադրբեջանը նախատեսում է Հայաստանի հարավով և Նախիջևանով էլեկտրահաղորդման գիծ անցկացնել դեպի Թուրքիա, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ նախագիծը կարող է դառնալ ավելի լայն՝ Կենտրոնական Ասիան, Ադրբեջանն ու Թուրքիան կապող էներգետիկ միջանցքի մաս։

Շահբազովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համագործակցությունը նավթի և գազի ոլորտներից ընդլայնվում է նաև էլեկտրաէներգետիկայի և կանաչ էներգիայի ուղղությամբ։

Նա հավելել է, որ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է տարբեր շուկաներ, իսկ Թուրքիա մատակարարումների ընդհանուր ծավալը հասել է 130 մլրդ խմ-ի։

Հուլիսի սկզբին Թուրքիայում հայտարարել էին դեպի Հայաստանի սահմաններ ձգվող երկաթուղու կառուցման մասին։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման նախագիծը «կնպաստի երեք երկրների միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը»։

 

Leave a Comment