Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել է մերժել ղազախական «Խաբար» մեդիահոլդինգի՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթին լիիրավ մասնակցության հայտը։ «Խաբար» գործակալությունը EBU-ի հարգված ասոցացված անդամ է, և մենք բարձր ենք գնահատում միության հետ նրա երկարամյա համագործակցությունը։ Սակայն ներկայումս գործակալությունը չի համապատասխանում լիիրավ անդամակցության չափանիշներին»,– ասվում է միության հայտարարության մեջ։
EBU-ն մերժումը պայմանավորել է նրանով, որ Ղազախստանը չի մտնում եվրոպական հեռարձակման տարածքի մեջ, Եվրոպայի խորհրդի անդամ չէ և այդ կազմակերպությունում դիտորդի պաշտոնական կարգավիճակ չունի։ Միևնույն ժամանակ, Եվրոպայից դուրս գտնվող Ավստրալիան և Կանադան մրցույթին մասնակցում են հատուկ պայմաններով։ Ավստրալիան մասնակցում է հատուկ հրավերներով, իսկ Կանադան ԵՄ խորհրդի դիտորդների կազմում է։ EBU-ի կողմից արդեն 70 տարի անցկացվող հաջորդ «Եվրատեսիլը» կկայանա 2027 թվականի մայիսին՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։
