Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին մասնակցում է 18 երկրի ավելի քան 190 մարզիկ

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին մասնակցում է 18 երկրի ավելի քան 190 մարզիկ

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 26-րդ մրցաշարը:

Պետական աջակցությամբ իրականացվող մրցաշարին 18 երկրի ավելի քան 190 մարզիկ է մասնակցում:

Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու շատ այլ անվանի մարզիկներ:

Արդեն հայտնի են նաև «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրվա կիսաեզրափակչի մասնակիցները՝

57 կգ

  • Մանվել Խնձրցյան-Լուկա Գվինջիլիա
  • Արյան Ցիուտրին-Ամիր Չամզին

65 կգ

  • Օսիմժան Դաստանբեկ-Արեն Հայրապետյան
  • Աբասգաջի Մագոմեդով-Ռիֆաթ Սաիբոտալով

74 կգ

  • Նարեկ Հարությունյան-Իման Գամիշով
  • Մուրադ Ձակուպով-Քեմերոն Ամին

86 կգ

  • Աշխաբ Խաջիև-Ռազմիկ Եփրեմյան
  • Զահիդ Վալենսիա -Ալան Տիգիև

97 կգ

  • Մարտին Սիմոնյան-Կոնստանտին Պետրիաշվիլի
  • Շամիլ Տամբիև-Վլադիսլավ Կազլով

Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment