Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի․ Կարապետյան

11 Սեպտեմբերի, 2026

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի, մենք դա թույլ չենք տալու։ Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է, որ այս հարցով «նյարդն» է հանում՝ Կարապետյանն ասաց. «Իսկ ձեր նյարդերը դուրս գալի՞ս է, դրանից հետո՝ հաջորդ հարցին կանցնենք, կխոսենք «Էրիվանի» նյարդը հանել։ «Մենք հիմա մշակում ենք լուրջ ծրագրեր, որ ընդհանրապես այդ գոտին դարձնենք տուրիստական կենտրոն, այնտեղ ունենանք տարբեր արտադրություններ, որ ժողովուրդը իր հայրենիքից դուրս չգնա»։

 

Leave a Comment