Սաուդյան Արաբիայի գործարարները կայցելեն օկուպացված Արցախ՝ ներդրումներ կատարելու համար


Միջազգային


Սաուդյան Արաբիայի մի խումբ գործարարներ ծրագրում են այցելել օկուպացված Արցախ՝ ներդրումային հնարավորություններին և հնարավոր ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Այս մասին հայտնել է Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպան Իսամ բին Սալեհ ալ-Ջութեյլին։

«Գործարարների խումբը նախատեսում է այցելել Ղարաբաղ՝ տեսնելու, թե այստեղ ինչ ծրագրերում կարող են ներդրումներ կատարել», — ասել է դիվանագետը։

Դեսպանը նաև բարձր է գնահատել Ղարաբաղում իրականացվող վերականգնման աշխատանքները՝ նշելով, որ յուրաքանչյուր այցելության ժամանակ այստեղ նոր բան է տեսնում։

«Սա, հավանաբար, իմ արդեն տասներորդ այցն է Ղարաբաղ։ Կառավարությունն այստեղ իսկապես շատ ակտիվ է աշխատում։ Կառուցվել են բազմաթիվ օբյեկտներ՝ երկու կամ երեք հիվանդանոց, համալսարան, մշակութային կենտրոն։ Այժմ աշխատանքներ են իրականացվում երկաթուղային և ավտոկայարանների ուղղությամբ», — նշել է դեսպանը։

Դիվանագետն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են, և գոհունակություն է հայտնել տարածաշրջանում իրականացվող աշխատանքների մասշտաբից։


Leave a Comment