Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» – Նորություններ 11.09.2026

«Փաշինյանը ցանկանում է Տիգրանաշենի հողերը «ապօրինի գույք» ճանաչել և հանձնել պետությանը, բայց մենք դա թույլ չենք տալու»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ինքը շատ հեշտությամբ կարող էր լուծել այդ հարցը։ Կարապետյանը նշել է, որ դեռ նախընտրական շրջանում Փաշինյանին առաջարկել է իր օգնությունը, սակայն վարչապետը չի ընդունել այդ առաջարկը։

Կարապետյանի խոսքով՝ իրենք նաև հողերը հետ բերելու ծրագիր են ունեցել, որը նախատեսում էր հարցը լուծել առանց պատերազմի։

 

Leave a Comment