Կարապետյանն ու Վարդևանյանը Կոպիրկինի հետ քննարկել են ՀՀ-ՌԴ հարաբերությունները

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ընդլայնման հեռանկարները, տեղեկանում ենք ԱԺ-ից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը և աշխարհաքաղաքական զարգացումներին։

Կարապետյանը, Վարդևանյանը և Կոպիրկինը պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և աջակցելու երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին։

«Ուժեղ Հայաստանը» նախկինում բազմիցս կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Խմբակցության ղեկավարը, մասնավորապես, զգուշացրել էր հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացման տնտեսական ռիսկերի մասին՝ մատնանշելով արտահանման, դրամական փոխանցումների և ռուսական գազի գնի հնարավոր փոփոխության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Կարդացեք նաև՝

Կարապետյանը տնտեսական ռիսկեր է տեսնում․ ֆիննախում վատատես չեն

Leave a Comment