
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» ու հանձնել պետությանը, մենք դա չենք թողնելու… Ես շատ հեշտ կլուծեի էդ հարցը. նախընտրական շրջանում ասում էի, Փաշինյանը չլսեց. փոխանակ գա, խնդրի, որ օգնենք իրեն, բայց ինքը հերթո՜վ….»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով՝ իրենք հողերը հետ բերելու ծրագիր ունեին՝ ո՛չ պատերազմով: