Արմավիրի մարզպետարանը Նորապատի դպրոցի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատությունն առնվազն տարակուսելի համարում:
Ի հակադրություն հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվության՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորապատի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացն իրականացվում է պատշաճ կերպով՝ ապահովելով սովորողների կրթության բնականոն շարունակականությունը։
Դպրոցի շահագործման հանձնված մասնաշենքում դասասենյակները կահավորված են անհրաժեշտ գույքով՝ սեղաններով և աթոռներով, և աշակերտների համար ապահովված են ուսումնական գործընթացի կազմակերպման անհրաժեշտ պայմանները։
Առաջարկում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ տարատեսակ ու չճշգրտված տեղեկատվության հրապարակումից՝ առավել ևս արհեստական բանականությամբ պատրաստված ուղեկցող լուսանկարի հրապարակումից։
Անընդունելի ենք համարում դպրոցի բնականոն գործունեության շուրջ չստուգված տեղեկությունների և ենթադրությունների տարածումը, այդ թվում՝ մարզպետի պաշտոնատար անձի հետ դպրոցի գույքի մատակարարման կամ շինարարական գործընթացների վերաբերյալ որևէ կապ վերագրելու փորձերը։