Մոտ 250-300 000 բնակչություն կրճատվել է Հայաստանում․ Լարիսա Ալավերդյան

11 Սեպտեմբերի, 2026

 

«ՄԱԿ-ի կանոնադրության թե՛ նախաբանը, թե՛ առաջին հոդվածը հստակեցնում են, որ մարդու իրավունքները ոչ թե ուղղակի մի նախադասություն կամ բառակապակցություն են, այլ նպատակ, և դրանց հարգումն ու պաշտպանությունը հիմնական սկզբունքներից են։ 55-րդ հոդվածի 3-րդ մասն իր հերթին հստակեցնում է այն բոլոր պարտականությունները, որոնք կրում է յուրաքանչյուր անդամ պետություն՝ մարդու իրավունքները հարգելու, խրախուսելու և պաշտպանելու գործում։

Հստակեցնեմ, որ եթե խոսում ենք մարդու իրավունքների կարևորագույն փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին, ապա դրա նախաբանի բոլոր կետերն ու 2-րդ հոդվածը խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ առանց որևէ խտրականության»,- այս մասին «Բռնաճնշումները Հայաստանում․ 2026 հունիս-հուլիս» թեմայով զեկույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment