Քննարկվել են Հայաստան-Բուլղարիա կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը – Նորություններ 11.09.2026

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

 

Leave a Comment