
Շվեյցարական Դավոսից ոչ հեռու ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։ Իշխանությունների տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է նիդերլանդական զբոսաշրջային ընկերության։ Այն տեղափոխում էր 45 ուղևոր։
Ոստիկանությունից հայտնել են, որ տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել։ Շվեյցարական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ վթարի հնարավոր պատճառը ճանապարհին հայտնված մեծ քարն է եղել, որից վարորդը փորձել է խուսափել։