Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք․ Փաշինյանը՝ Սփյուռքի հետ հարաբերությունների մասին

Մեզ թվում է, թե սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա․ վերջերս տեսանք, որ սփյուռքն է երբեմն դառնում ազդեցության միջոց այդ երկրի համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք, էս էջը պետք է փակենք։ Բայց դա չի նշանակում, որ չենք գնահատում այն ժամանակները, երբ մենք «սեքընդ հենդ», այդ թվում՝ հագուստի կարիք ունեինք, և սփյուռքը մեզ դա է մատակարարել»,- ասել է նա։

Leave a Comment