Հայաստանում առանց վերջնական վճռի կալանքի տակ գտնվողների թիվը կազմում է 48,1%․ Հովհաննես Իշխանյան

11 Սեպտեմբերի, 2026

 

«Հիշո՞ւմ եք «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի վերջում դատավարության գործընթացը, երբ դատավորը (որը նաև թագավորն էր) դիմում է ատենակալներին ու ասում. «Դե, ժամանակն է, որպեսզի վճիռ կայացնենք»։ Թագուհին այնտեղից ասում է. «Չէ՛, չէ՛, նախ՝ պատիժը, հետո՛ նոր վճիռը»։

Այս մեր ուսումնասիրության արդյունքը ցույց է տալիս, որ Հայաստանում արդեն ինստիտուցիոնալացվել է սկզբում պատիժ տալը, հետո նոր՝ վճիռ կայացնելը, և գրանցվում են դեպքեր, երբ մարդիկ արդարացվում են. պարզ է՝ մեղավոր չեն։

2026 թվականի ապրիլի տվյալներով՝ Հայաստանում առանց վերջնական վճռի նախնական կալանքի տակ գտնվողների քանակը կազմում է 48,1%, իսկ Եվրոպայի խորհրդի SPACE I-ի ուսումնասիրության համաձայն, որը վերաբերում է 2025 թվականին, այդ ցուցանիշը 52% էր։ Այսինքն՝ անազատության մեջ գտնվողների ուղիղ կեսը վերջնական վճիռ չունի, և այս հարցում Հայաստանը առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում»,- այս մասին «Բռնաճնշումները Հայաստանում․ 2026 հունիս-հուլիս» թեմայով զեկույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment