ՌԻԱ Նովստին գրում է.
«Եթե Վիլնյուսը որոշի իր տարածքում տեղակայել միջուկային զենք, ապա Լիտվայի տարածքը կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախում», – այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշում է, որ երկրում տեղակայված միջուկային զենքը ուղղված է ինչ-որ մեկի դեմ։ Ակնհայտ է, որ այդ զենքը ուղղված չի լինի Արևմուտքին, այլ Արևելքին, այսինքն՝ Ռուսաստանին։
«Եվ եթե տարածքում կան միջուկային զենքեր, որոնք ուղղված են մեզ, ապա այս երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի նշանառության տակ», – ասել է Պեսկովը «Առաջին ալիք» -ին։
Ավելի վաղ LRT հեռուստառադիոընկերությունը, հղում անելով Լիտվայի խորհրդարանի խոսնակ Յուոզաս Օլեկասին, հայտնել էր, որ հանրապետության կառավարությունը նախատեսում է 2027 թվականի սկզբին սահմանադրությունից հանել իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի առկայությունն արգելող դրույթը։