ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառներից մեկը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են։
«Գուցե ես դա չեմ անում ընտրությունների պատճառով», — ասել է Թրամփը Fox News-ին՝ Տեխասում Հանրապետական կուսակցության համագումարի շրջանակում տված հարցազրույցում։
Նա այդպես է պատասխանել հաղորդավարուհի Լորա Ինգրեհեմի հարցին:
Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսին ամերիկյան զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ դրանք իրականացվել են ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի նկատմամբ Իրանի գործողությունների։