«Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ»․ Բայրամով

«Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ»․ Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

«Պայմանավորվածություն կա, թե որ ուղղությունից պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի առավել բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կշարժվեն հյուսիսից հարավ»,- հայտարարել է նա։

Leave a Comment