ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Հանրապետականների՝ միջանկյալ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կստանա $5,000։
«Եթե մենք հաղթենք միջանկյալ ընտրություններում, յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կտրամադրենք «Թրամփի շահաբաժին»՝ $5,000»,- ասել է Թրամփը։
Նա նաև իր աջակիցներին կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ նրանց խնդրելով բարձրացնել աջ ձեռքը և կրկնել իր առաջարկած երդման խոսքերը։
«Ես երդվում եմ Միացյալ Նահանգների պատմության մեծագույն նախագահին, որը մեզ այնքան է սիրում, որ նույնիսկ շնչել չի կարող։ Ես գնալու եմ և քվեարկելու եմ»,- ասել է Թրամփը։
Նախագահը նաև կատակով զգուշացրել է իր աջակիցներին ընտրություններին չմասնակցելու հետևանքների մասին․ «Գիտե՞ք՝ ինչ է լինում, եթե չեք քվեարկում․ գնում եք դժոխք։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, այնպես որ, խնդրում եմ, գնացեք և քվեարկեք»։
