ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Պալամ ավիաբազայում: ՌԴ ղեկավարին դիմավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Կիրտի Վարդան Սինգհը: Օդանավասանդուղքի մոտ շարվել է պատվո պահակախմբի վաշտը:
Ռուսաստանի առաջնորդը սեպտեմբերի 11-13-ը Նյու Դելիում մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի միջոցառումներին:
Ուրբաթ օրը նա կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
ԲՐԻԿՍ-ի բազմակողմ միջոցառումներից զատ, Պուտինի աշխատանքային ժամանակացույցում կլինեն բազմաթիվ երկկողմ հանդիպումներ:
