Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ





Հայաստանում քաղաքական բռնաճնշումների խնդիրը միշտ է եղել՝ անկախությունից հետո:

Այն ունի խորքային պատճառներ. ժողովրդավարության ավանդույթների պակաս, ամբողջատիրական համակարգից անցում դեպի ժողովրդավարության դժվարություններ և այլն:

Սակայն վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը չէր տեսել բռնաճշումների նման աճ, ինչը եղավ վերջին մեկ տարվա ընթացքում:

Պատճառների շարքում կարելի է նշել բազմաթիվ գործոններ:

Սակայն գլխավորներից է այն, որ, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, Փաշինյանի իշխանության կողմից լայնորեն օգտագործվող բռնաճնշումները ոչ միայն չեն զսպվում ԵՄ-ի կենտրոնական կառույցների կողմից, այլև ինչ որ չափով խրախուսվում են:

Սա պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով:

Առաջին անգամ, Երկրորդ համաշխարային պատերազմից հետո, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթանում է մեծ հիբրիդային պատերազմ, որն ամեն պահի կարող է վերածվել ուղիղ պատերազմի:

Երկրորդ գործոնն այն է, որ առաջին անգամ Հայաստանի իշխանությունները որոշեցին ոչ միայն չխուսափել երկիրն աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտության գոտի դարձնելուց, այլև դարձան այդ հակամարտության կողմերից մեկի ակտիվ անդամ:

Դա հանգերցրեց նրան, որ Բրյուսելը սկսեց Փաշինյանին դիտարկել իր համար խիստ վստահելի գործընկեր և խրախուսեց Փաշինյանին՝ սեփական իշխանությունը պահելու համար օգտագործել բոլոր միջոցները:

Այդ պայմաններում Փաշինյանի իշխանության անպատժելիության զգացումը անցավ բոլոր տեսակի կարմիր գծերը, ինչի վկաներն ենք դարձել այսօր բոլորս:

Իսկ Փաշինյանի և Կրեմլի սուր հակադրության շարունակությունը կարող է առաջ բերել ռեպրեսիաների նոր ալիք:

Տարբեր տեղական կենտրոնների հաշվարկներով՝ այսօր Հայաստանում քաղաքական հետապնդման են ենթարկվում  200-250 գործիչներ:

Եվ այստեղ չեն հաշվարկված այն անձինք, ովքեր բռնաճնշումների են ենթարկվել, որպես հետևանք՝ առավել խոշոր գործերի քննությունների:

Փորձենք հասկանալ, թե այս թիվը մե՞ծ է, թե՞  փոքր է մեր երկրի համար:

Նախ, նշենք, որ նման քանակի բռնաճնշումներ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի արձանագրվել:

Եվ դրա պատճառը, ոչ թե այն է եղել, որ նախորդ իշխանություններն ավելի ժողովրդավար են եղել, այլ այն, որ նախկինում Հայաստանի իշխանությունների քայլերը զսպվում էին եվրոպական կառույցների կողմից:

Մինչդեռ այսօր նման բան չկա՝ վերը նշված պատճառներով:

Ի՞նչ է հուշում  երկրների Համաշխարհային վարկանիշը կալանավորների քանակի մասին

Ըստ բանտարկված բնակչության թվով երկրների ցանկի՝  հիմնված  Հանցագործության և արդարադատության քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (ICPR) տվյալների վրա, Հայաստանում 2023 թվականին եղել է մոտ 2200 կալանավորված անձ:

Նշենք, որ այդ ժամանակվանից մինչ այսօր, այդ թիվը շատ չի փոխվել և այսօր այն տատանվում է 2400-2500 սահմաններում:

Իսկ եթե հաշվենք, որ քաղբանտարկյալների թիվն այսօր, մեր երկրում, տատանվում է 200-250-ի սահմաններում, ապա կարող ենք արձանագրել, որ քաղբանտարկյալները կազմում են ընդհանուր կալանավորվածների մոտ 8-10%-ը:

Իսկ սա արդեն խայտառակ մեծ թիվ է:

Համեմատության համար, բերենք մեր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները, որպեսզի պարզ լինի, թե ինչ ողբերգական վիճակում է հայտնվել Հայաստանը այս բնագավառում:

Նույն (ICPR)-ի տվյալներով՝ Վրաստանում, երեք տարի առաջ, ընդհանուր կալանավորվածների թիվը կազմել էր 9143, իսկ այս տարվա հուլիս ամսվա ընթացքում այն աճել է մինչև 12000-ի, ինչը ցույց է տալիս, թե կրիմինագեն տեսանկյունից, Վրաստանն ինչքան է ավելի վտանգավոր, քան՝ Հայաստանը:

Սակայն, եթե կրինիմնագեն իրավիճակը մեր հարևանների մոտ, բարձր է մեզնից մոտ վեց անգամ, ապա քացբանտարկյալների թիվը նրանց մոտ մեզնից պակաս է:

Ըստ Amnesty International-ի տվյալների, այդ թիվը հասնում է մինչև 120-ի, մինչդեռ մյուս արևմտյան կառույցի՝ Transparency International-ի տվյալներով, այդ ցուցակը բաղկացած է 91 անձից:

Ճիշտ է, վերջինս, Սաակաշվիլուն և նրա մի քանի թիմակիցներին չի ճանաչում որպես քաղբանտարկյալ, սակայն կարող ենք արձանագրել, որ այդ վեճը ընթանում է 90-120 քանակի միջև:

Եթե նշենք, որ այդ երկրում ընդհանուր կալանավորվածների թիվը հասնում է 12000-ի, ապա կստանանք, որ ընդհանուր կալանավորվածներից, քաղբանտարկյալների տեսակարար կշիռը չի գերազանցում 1%-ը:

Նույն միջազգային կառույցի տվյալներով, երեք տարի առաջ Ադրբեջանում, ընդհանուր կալանավորվածների թիվը կազմել էր 21000:

Մյուս կողմից, հիշեցնենք, որ այդ երկրի բնակչությունը հասնում  է 10 մլնի:

Ստացվում է, որ մեկ շնչի հաշվով Վրաստանը ավելի բարձր կրիմինագեն հանրություն ունի, քան՝ Ադրբեջանը:

Համաձայն տարբեր կառույցների տվյալների, Ադրբեջանում գրանցված է մոտ 320-350 քաղբանտարկյալ:

Եթե այն համեմատենք բաձարձակ քանակով, ապա, իհարկե, այս երկրում ավելի շատ քաղբանտարկյհալ կա, քան՝ Վրաստանում և Հայաստանում:

Սակայն իր քաղբանտարկյալների տոկոսը, ընդանուր կալանավորների հետ համեմատած, կազմում է 0.6%:

Այսինքն, ստացվում է, որ թե՛ Վրաստանը, և թե՛ Ադրբեջանը, Հայաստանի համեմատ, ավելի կրիմինագեն երկրներ են, սակայն այդ երկրներում քաղբանտարկյալների քանակը, տոկոսային հարաբերությամբ, պակաս է Հայաստանից մի քանի տասնյակ անգամ:

Իսկ բնակչության քանակը հաշվի առնելու դեպքում (Հայաստանում ապրում է մոտ 3մլն, Վրաստանում՝ 3,7 մլն, Ադրբեջանում՝ 10մլն) կստացվի, որ մեկ շնչի հաշվով, Հայաստանում մոտ երեք անգամ ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան՝ Վրաստանում, և մոտ 2,5 անգամ, ավելի շատ, քան՝ Ադրբեջանում:

Ահա այսպիսին է տարածաշրջանի «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ իրավիճակը, որը Վրաստանի և Ադրբեջանի համեմատ ավելի տխուր պատկեր է ցուցադրում և, միաժամանակ, ցույց է տալիս, թե ներկայիս ԵՄ-ի ղեկավարները ինչ աստիճանի են աղավաղում իրական պատկերը մեր տարածաշրջանի երկրների հետ կապված այս վիճակագրությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am


Leave a Comment