Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ





ԱԴԾ-ն պետական ​​դավաճանության համար ՌԴ քաղաքացի հանդիսացող Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի է ձերբակալել։

«Հակահետախուզական գործունեության ընթացքում ՌԴ ԱԴԾ–ն բացահայտել է 1981 թվականին ծնված և ՌԴ քաղաքացի հանդիսացող Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի, որը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգությունն իրականացնող կազմակերպության աշխատակից էր», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Առաքյալ Դմիտրի» մականունով ուկրաինացի բլոգեր Դմիտրի Կարպենկոյի հանձնարարությամբ ձերբակալվածը տեղեկություններ է հավաքել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների մասին, այդ թվում՝ նրանց բնակության հասցեների մասին, ինչպես նաև տեղեկություններ դիվանագիտական ​​​​առաքելության անվտանգության համակարգի և այնտեղ անցկացվող միջոցառումների մասին։

«Կիևի ռեժիմը ծրագրում էր օգտագործել այդ տեղեկությունները՝ Բրիտանիայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի և այլ դիվանագետների դեմ դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու համար, որում հետագայում կմեղադրվեր ռուսական կողմը` Մեծ Բրիտանիային ՌԴ–ի հետ անմիջական զինված հակամարտության մեջ ներքաշելու, Լոնդոնից Ուկրաինա զենքի և ռազմական տեխնիկայի լրացուցիչ մատակարարումներ ապահովելու և Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու համար», – ընդգծվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կիևի ռեժիմը ծրագրում էր ահաբեկչական հարձակումներ իրականացնել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի և Բրիտանիայի դեսպանատանը աշխատող այլ դիվանագետների դեմ՝ դրանում Ռուսաստանին մեղադրելու և Մեծ Բրիտանիային Ռուսաստանի հետ անմիջական զինված հակամարտության մեջ ներքաշելու համար։ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Նայջել Քեյսին։

Աղբյուր՝ hraparak.am



Leave a Comment