Աստղադիտակը կկարողանա լուսանկարել մինչ այժմ չտեսնված սև խոռոչներ

Աստղադիտակը կկարողանա լուսանկարել մինչ այժմ չտեսնված սև խոռոչներ

Ռուսական «Սպեկտր-Մ» տիեզերական աստղադիտակը, որը ստեղծվում է «Միլիիմետրոն» նախագծի շրջանակում, կարող է գերզանգվածային սև խոռոչները պատկերել ներկայիս հնարավորություններից մոտ 10 անգամ ավելի բարձր որակով։ Աստղադիտակը հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրել Ծիր Կաթինի կենտրոնում և M87 գալակտիկայում գտնվող սև խոռոչները:

2019 թվականին «Իրադարձությունների հորիզոն» միջազգային նախագիծը ստացավ M87 գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչի առաջին պատկերը։  «Սպեկտր-Մ»-ի արձակումը նախատեսվում է 2035 թվականին։ Աստղադիտակը կաշխատի միլիմետրային տիրույթում և կուսումնասիրի նաև Տիեզերքի ջերմադինամիկան, Արեգակնային համակարգի մոլորակներն ու աստերոիդները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment