Խաղն ավարտված է. Լավրովի նախազգուշացումն իրարանցում է առաջացրել Արևմուտքում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացում է հղել եվրոպացի առաջնորդներին նրանց ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ, ասել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի թոշակառու հետախուզության սպա Սքոթ Ռիտերը։

Նա արձագանքում էր Լավրովի խոսքերին Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում՝ ասելով, որ Արևմուտքը պետք է հիշի Վլադիմիր Պուտինի խոսքերը. եթե Ռուսաստանի վրա հարձակվեն, «պատերազմը կլինի բոլորովին այլ և շատ կարճ»։

«Սա մի տեսակ նախազգուշացնող հարված է ուղղված Եվրոպային, որտեղ Մերցի նման մարդիկ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, բացահայտորեն հայտարարում են Ուկրաինային հեռահար հարվածային զենք մատակարարելու իրենց ցանկության մասին», — ասել է Ռիտերը YouTube-ում։

Վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում Արևմուտքին զերծ մնալ Մոսկվայի դեմ անխոհեմ գործողություններից։

«Սա հենց այն է, ինչ Լավրովը նկատի ունի։ Եթե նրանք (եվրոպացի առաջնորդները — խմբ.) մի վայրկյան անգամ մտածեն, որ կարող են ամեն ինչ անել, խաղն ավարտված կլինի», — եզրափակել է Ռիտերը։

Leave a Comment