Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցումային օրվա հաղթող է դարձել լեհ Միխալ Պոմորսկին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Երթուղին մեկնարկել է Գավառից՝ ձգվելով մինչև Մեծ Մասրիկ։ Մարզիկները հաղթահարել են 135 կմ երկարությամբ երթուղի՝ անցնելով Սևանի գեղատեսիլ ափերով և վայելելով Հայաստանի բնապատկերները։
Tour of Armenia մրցաշարի առաջին փուլի ավարտին Մեդվեյ Ֆլետչերը գրավել է 2-րդ հորիզոնականը` ճանաչվելով լավագույն երիտասարդ հեծանվորդ և արժանանալով սպիտակ շապիկին:
