
Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր, երբ խոսքը վերաբերում է բովանդակային քննարկումներին։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Աբու Դաբին անվանել էր բանակցությունների առաջնահերթ հարթակ։