
«Փորձաքննությունը, որ իրականացրել եք, Ձեզ ի՞նչ հանձնարարություն են տվել՝ պարզելու համար։ Փաստորեն, փորձաքննություն են նշանակել, որ Դուք ասեք՝ էս փամփուշտը, փամփուշտ է, էս վառոդը վառոդ է, փամփուշտների հավաքածուն ռազմամթերք է դառնում, որը հայտնաբերվել է գնդապետի տնից՝ զինվորական, ոստիկանական ծառայություն իրականացնող մարդու տանից»,- դատական նիստին գործով փորձագետ Համլետ Աղամալյանին, որն ուսումնասիրել է քննությամբ հայտնաբերված փամփուշտներն ու զենքերը, հարց ուղղեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբաձանը՝ անդրադառնալով նրա հայտարարությանը, որ ավարտել է մանկավարժական համալսարանի պատմագիտական ֆակուլտետը: