Սոչիում ծովային ԱԹՍ-ների հարձակումից շուրջ 30 մարդ է տուժել – armeniatoday.am

Սոչիի ափամերձ հատվածում անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տուժածների թվում երկու երեխա կա։ Շտաբից հայտնել են, որ բոլոր տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում երեք մեծահասակ և մեկ երեխա։

Սոչիի վրա անօդաչու մոտորանավակների հարձակման մասին Կրասնոդարի երկրամասի իշխանությունները հայտնել էին սեպտեմբերի 9-ին։ Նրանց փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով քաղաքի ափամերձ հատվածում հրդեհ էր բռնկվել։

Ծովային անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Նովորոսիյսկը։ Այնտեղ զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 29 մարդ տուժել է։ Տուժածներից երեքը ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։

Սեպտեմբերի 9-ին Անապայում ևս վնասներ էին արձանագրվել․ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել էին երեք մասնավոր տուն և մեկ մանկապարտեզ։

Leave a Comment