Persona Status-ով հաճախորդը Ամերիաբանկի հետ կապված մի վատ իրավիճակի հետ է առնչվեցի. հետևություն` բանկը պետք է փոխել



Այսօր Ամերիաբանկ ՓԲԸ հետ կապված մի վատ իրավիճակի հետ առնչվեցի: Զանգում եմ զանգերի կենտրոն որ խնդիրը լուծենք ինձ պատասխանում եմ, որ պետք է զանգեք բանկում գրանցված հեռախոսահամարով: Կամ կարող եք մոտենալ մասնաճյուղ կամ նամակ գրեք մի 3 օրվա ընթացքում կդիտարկենք: Այսինքն բանկը հաշվի չի առնում, որ հեռախոսդ կարող են գողացած լինել կամ ուղղակի այդ համարի մեջ ասենք գումար չլինի: Ու այդ չսպասարկման ժամանակահատվածում բացասական հետևանքներ առաջանան հաճախորդի համար: Ստացվում է մի իրավիճակ, որ բանկի համար այդքանել կարևոր չէ իր հաճախորդի խնդիրները: Այն էլ Persona Status հաճախորդի դեպքում: Ասենք զանգում է թոշակառու, որի հեռախոսի մեջ գումար չկա և մեկ այլ անձի համարից է զանգում ինչպես կարելի է չսպասարկել: Միթե չի կարելի է այլ կերպ նույնականացնել ու սպասարկել:

Հետևություն` բանկը պետք է փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment