«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդման և ձերբակալության վերաբերյալ նամակներ է ուղարկել մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար, Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի անդամ Արա Այվազյանը։

Նա նաև հավելել է, որ այդ նամակներում վկայակոչվել են միջազգային փաստաթղթերն ու իրավական նորմերը, և խորհուրդն ակնկալում է առաջիկայում ուղղակի շփումներ՝ միջազգային գործընկերների հետ։

«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել․ ակնկալում ենք շփումներ միջազգային գործընկերների հետ». Արա Այվազյան

Leave a Comment