Առնվազն 20 մարդ զոհվել, ևս 5-ը անհետ կորել են Չինաստանի Ցինդաո նավահանգստում նավամատույցին կանգնած բեռնանավի հրդեհի հետևանքով։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, նավը նույնականացվել է որպես Ocean Melody, որը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո։ Նավի վրա եղել է 42 մարդ, որոնցից 12-ը տարհանվել են։
Նավը վերանորոգվում էր Ցինդաո նավահանգստում գտնվող Beihai Shipbuilding Co. նավաշինարանում։ Ցինդաոն Չինաստանի արևելյան ափին գտնվող խոշոր ծովային հանգույց է։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հանձնարարել է անհապաղ իրականացնել փրկարարական գործողություն և կազմակերպել անհետ կորածների որոնումները։