Բորոն՝ շպիո՞ն – BlogNews.am



Հին անեկդոտ կա հայ գաղտնի գործակալ Օնիկի մասին, որին հույժ գաղտնի գործուղում են ԱՄՆ և որոշ ժամանակ անց կապը հետը կորում է։ Մեկ ուրիշ գործակալ են գործուղում, որպեսզի պարզեն, թե ուր է կյորել գերգաղտնի գործակալ Օնիկը և ասում են, որ նրա բնակարանը գտնվում է այսինչ բնակավայրի դեղատան կողքի շենքում, թող հասնելուն պես տեղացիներից ճշտի, թե որտեղ է դեղատունը և այդ կերպ կգտնի նաև Օնիկի բնակարանը։ Երկորդ գործակալն այդպես էլ անում է, տեղ հասնելուն պես տեղացիներից մեկից հարցնում է, թե ինչպես կարող է գտնել դեղատունը, իս տեղացին ասում է՝ Շպիոն Օնոյի տունը գիտե՞ս, այ հենց դրա կողքն է․․․


Չգիտեմ էլ ինչու այս անեկդոտը մտքիս եկավ, բայց դա եղավ այն պահին, երբ կարդում է Բորիկի հուզիչ դեֆերամբը Թեվանյան Անդոյի մասին, որը, ինչպես հայտնի է, հիմա անցնում է պետական դավաճանության մեղադրանքով և անազատության մեջ է։ Նույն գործի շրջանականերում անազատության մեջ է նաև Թևանյանի վաղեմի աշխատակից, գործընկեր, համամանդատակից ու կուսակից Արեգնազ Մանուկյանը։ Նիկոլի թիվն է, հիմա ով ասես և ինչով ասես կարող է անցնել, կարող է որևէ կապ չունենալ, բայց միևնույն է՝ հայտնվի ճաղերի հետևում։ Սա սենք քննարկում։ Ուշագրավն այն է, որ Նիկոլի հրահանգով ու մեծ ցմփով արված այս գործի շրջանակներում ոչ մեկ անգամ մոտիկ չի եկել Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցության թերևս երրորդ դեմք հանդիսացող մեր Բորիկին։ Ինչու այդպես լինո՞ւմ է։ Օրինակ, երբ հերթական անգամ ուզում են սեղմեն ՀՅԴ-ին՝ Մանուկյան Գեղամի տնեցիքի կեսին, մարզային կառույցների ամբողջական խմբակներով-բանով հավաքում են, գոնե թե հարցաքննում են, իսկ Բորիկս երևի այնքն ջինջ է, որ նույնիսկ այս նեոեժովշչինայի մթնոլորտում ոչ մեկ չի հանդգնում նրա գրպանն էլ պետական դավաճանություն, կամ էլ թեկուզ ավելի թեթև բան գցել։


Մյուս կողմից, մեր Բորիկը դեռ Սերժի ժամանակներից ակտիվ շրջագայությունենրի մեջ է, բազմաթիվ հրապարակումներ ունի, այդ թվում նույն Թևանյանի հետ՝ Իրաքի ու այլ մերձավորարևելյան եզդիական համայնքների հետ հանդիպումներից։ Հիմա չգիտեմ ոնց է, ԲԱՅՑ Սերժի տարիներին պարզապես անհնար էր, որ նման ռեգիոնալ աժիոտաժի մեջ լինես ու գոնե մեկ անգամ առնչություն չունենայիր մեր ԱԱԾ հետ։ Առնչությունը շատ մեղմ եմ ասում։ Սրան էլ գումարեք Բորիկի գուցե բեղուն, գուցեև ոչ այնքան բեղուն կոլաբորացիան էլի ԱԱԾ-ի հետ մի՜ քիչ կապ ունեցող Վանեցյանի հետ․․․ Ոչինչ պնդել չեմ կարող իհարկե, բայց համաձայնվեք, ինչ-որ շատ անհասկանալի շատ է ԱԱԾ-ն Բորիկի աուրայում ու միևնույն ժամանակ՝ անհասկանալի քիչ է նրա կյանքում, անգամ երբ ազատության հետ անհամատեղելի շատանում է Բորիկի քաղաքական զինակիցների կյանքում։ Վերջում չպարզվի, որ Բորիկենց գյուղում է դեղատունը գտնելու հեշտ ձև կա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment