«Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է»․ Վահագն Մելիքյան

«Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է»․ Վահագն Մելիքյան

«Այն, ինչ անում են օրվա իշխանությունները՝ «կուժ, քեզ ասում եմ, կուլա՝ դու լսիր» խոսույթի տրամաբանության մեջ է մտնում, այն վախի մթնոլորտը, որ անընդհատ տարածում են ամենօրյա ռեժիմով, սա մեկ առանձին ցցուն օրինակ է, որ տեսեք, եթե այսպիսի մարդկանց հետ ենք այսպես վարվում՝ պատկերացրե՛ք՝ մի քիչ ավելի ներքևում և շատ ավելի ներքևում գտնվողների հետ ինչ պիտի կատարվի»,- ասուլիսի ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ «Սա մի անհասկանալի, անընդունելի, այլանդակ մոտեցում է մարդու իրավունքներին, մեր արժանապատվությանը, ինքնությանը։ Սա միայն Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, նաև նրա բոլոր բախտակից գործընկերներին է վերաբերում և հասնում է մինչև Բաքու։ Բոլոր այս մարդիկ գտնվում են այնպիսի մի իրավիճակում, որ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է, և սրա մասին պետք է բարձրաձայնել»,- նշեց դիվանագետը։

«Վախի մթնոլորտը, որ տարածում են՝ ցցուն օրինակ է, որ եթե սենց մարդկանց հետ ենք այսպես վարվում՝ ներքևինների հետ ինչ պիտի կատարվի»․ Վահագն Մելիքյան

Leave a Comment