«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան

«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Բոլորն են հասկանում, որ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է, և այստեղ մենք գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ»,- նշեց Տոնոյանը։ «Հայաստանում կալանքը դարձել է պատժիչ գործոն իշխանությունների ձեռքին, և բոլոր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի մոլուցքով տարված՝ կիրառվում է հենց կալանք, այն դեպքում, որ բացարձակ անհրաժեշտություն չկա այս մարդկանց կալանքի տակ պահել»,- շարունակեց ԲՀԿ խոսնակը։

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան

Leave a Comment