
«Իրենք իրենց կյանքը տնտեսապես, ֆինանսապես լավ բարենորոգել են, հիմա էլ արտաքին հրամաններ են կատարում, որը փորձում են ներկայացնել որպես ներքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ «Եկեղեցին, Ամենայն հայոց Հայրապետը այն պատնեշն է, որ թույլ չի տվել մինչև հիմա տրորել և անցնել մեր ինքնության, գոյության վրայով։ Բարենորոգության անվան տակ հռչակել են Եկեղեցուն թշնամի, բայց իրենք են ամենամեծ թշնամիները թե՛ Եկեղեցուն, թե՛ մեր հանարային կյանքին»,- նշեց Բագրատ Սրբազանը։