
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը, ով ըստ նախնական տեղեկությունների՝ կամրջից ցած նետվելով ինքնասպանություն է գործել, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Յասեր Ջ․-ն է։