
Ռուս աղջկա հարսանիքը չի կայացել չինական AliExpress մարքեթփլեյսից գնված հարսանեկան զգեստի պատճառով, հայտնում է Baza թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Պետերբուրգի բնակչուհին հարսանեկան զգեստը պատվիրել է AliExpress-ից, քանի որ տեղական խանութում նմանատիպ զգեստն արժեր մոտ 100 հազար ռուբլի։ Աղջկա խոսքով՝ ինքը և փեսացուն ամբողջ հարսանիքի համար նախատեսել էին 250 հազար ռուբլի, ուստի նա որոշել էր խնայել զգեստի վրա։
Սակայն սեպտեմբերի 9-ին նախատեսված արարողությունից ընդամենը մի քանի օր առաջ հարսնացուն վաճառողից զգեստի փոխարեն փոքրիկ փաթեթ է ստացել։
Պարզվել է, որ նրան ուղարկել էին ափի չափի՝ տիկնիկի համար նախատեսված փոքրիկ զգեստ։ Արդյունքում անհաջող գնումի պատճառով հարսանիքը ստիպված են եղել հետաձգել։